Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություն

Վաղաշենի բնապահպանական ճամբար

Առաջին օր

Օգոստոսի 23-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում պատարագից հետո ընկեր Անահիտի ու ընկեր Իվետայի հետ գնացինք դեպի Վաղաշենի բնապահպանական ճամբարը։ Ճանապարհին կանգնեցինք Հայրավանք եկեղեցու մոտ ու նախաճաշեցինք։ Իսկ հետո գնացինք ճամբար։ Ճամբար հասնելուն պես դասավորեցինք մեր իրերը վրաններում։ Իսկ հետո արեցինք ընդունում-հանձնումը։ Ընդունում-հանձման ժամանակ գնդակը փոխանցեցինք իրար, իսկ հետո ճամբարի դրոշը հանձնեցին մեզ։

Բրդուճներ կերանք ու գնացինք Սևան լողալու։ Լողալուց հետո ճամբար գալու ճանապարհին փայտ հավաքեցինք երեկոյան խարույկ վառելու համար։ Երեկոյան հավաքած փայտով կրակ վառեցինք։ Իսկ հետո եգիպտացորեն խորովեցինք։ Կուկուռուզ ու մաշմելո կերանք, գնացինք քնելու։

Երկրորդ օր

Երկրորդ օրը առավոտյան գնացինք նախավարժանքների։ Նախավարժանքից հետո նախաճաշեցինք։ Հետո գնացինք լողալու։ Լողալուց հետո մինչև երեկո ֆուտբոլ խաղացի, երկրորդ անգամ գնացինք լողալու։ Ձմերուկ կերանք։ Իսկ երեկոյան նորից խարույկ վառեցինք։ Խարույկի մոտ քննարկեցինք, թե ինչ արեցինք, թէ մենք ինչ համերաշխ էինք Արևմտյան դպրոցի երեխաների հետ։ Քննարկումից հետո ես շատ հոգնել էի, չսպասեցի բոլորի քնելուն ու գնացի մեր վրան ու քնեցի։

Երրորդ օր

Երրորդ օրը առավոտյան նորից գնացինք նախավարժանքի։ Նախավարժանքից հետո նախաճաշեցինք ու գնացինք լողալու։ Լողալուց հետո հասցրեցինք մի քիչ ֆուտբոլ խաղալ ճամբարում։ Հետո եկավ հաջորդ խումբը։ Արեցինք ընդունում-հանձնումը, դրոշը հանձնեցինք նրանց ու հետո ճամփա ընկանք։ Ճանապարհին կանգնեցինք, բարձրացանք Սբ․ Հովհաննես մատուռ։ Հետո ետ իջանք ու եկանք Երևան Սբ․ Երրորդություն եկեղեցու մոտ։ Ինձ շատ դուր եկավ Վաղաշենի ճամբարը։ Ես առաջին անգամ էի վրանում քնում, քնապարկի մեջ։