Posted in Ճամփորդություն, Մայրենի

Միկրոարվեստի թանգարան

Այսօր մենք գնացինք Տեր-Ղազարյանների Միկրոարվեստի թանգարան։Այնտեղ կային շատ  հետաքրքիր քանդակներ։ Դրանք խոշորացույցով էինք նայում։ Շատ մանր էին։ Ինձ ամենաշատը դուր եկավ Տաթևը ու Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը։ Ֆուտբոլիստները բրնձի հատիկի վրա էին։ Մենք այնտեղ դիտեցինք տեսանյութ։ Տեսանյութում Էդուարդ Տեր-Ղազարյանը ջութակ էր նվագում։Նա մի քանի տարբեր գործիքներ էր ստեղծել։ Ցուցադրված էին։ Պատերին էլ նկարներ կային։ Էքսկուրսավարը շատ բաներ պատմեց Էդուարդ Տեր-Ղազարյանի մասին։ Շատ հետաքրքիր ճամփորդություն էր։

This slideshow requires JavaScript.

Posted in Անգլերեն

The Musicians of Bremen

Անծանոթ բառեր

master-տեր

strong-ուժեղ

carry-տանել

heavy-ծանր

flour-ալյուր

caught-catch-բռնել

robber-ավազակ

good idea-լավ միտք

meat-միս

I’m tired-հոգնած եմ

find-գտնել

light-լույս

forest- անտառ

field-դաշտ

Լրացրեք նախադասությունները։

It is a house.

We can sing.

I have a car.

The dog can eat meat.

She is my mather.

His father is a policaman.

Տեղադրեք am, is, are , can, have համապատասխան նախադասություններում։

It is a brown dog.

They have a white cat.

am in the room /սենյակ/.

Fish can swim.

She is 10.

We are students.

You can skate well.

I have 5 lessons/դաս/  a day.

 

09.02.2020

Նախադասությունները հարցական և ժխտական դարձնել։

  1. It is old. It is not old. Is it old?
  2. It can work. It can not work. Can it work?
  3. They are having supper. They are not having supper. Are they having supper?
  4. It’s a monster.It is not a monster. Is it a monster?

Բառերը դարձրեք հոգնակի։

donkey-donkeys

I-we

forest-forests

field-fields

He-they

house-houses

Dog-dogs

Cat-cats

Rooster-roosters

Տեղադրեք am, is, are

  1. It is an old house.
  2. I am happy.
  3. The children are in the park.
  4. It is my favourite book.
  5. We are singers.

 

Posted in Հորինում եմ, Ռուսերեն

Приключения Тыковки в лесу

В лесу жила-была Тыковка. Однажды в лесу появились самые умные тыкви. Они искали Тыконку. Они нашли Тыковку. Он играл с игрушками. Умные Тыкви принесли подарок. Они открыли подарок, Тыковка удивился. Он всю жизнь мечтал о велосипеде. Они катались на велосипеде до вечера..դդումիկ

Posted in Անգլերեն

On the Skating Rink

A Fox, two Hares, a Dog, and a Pig want to go to the skating rink. Suddenly they see a big brown Bear.

“Do you want to go to the skating rink with us?” We can skate. It’s fun to be on the ice. Let’s go with us”.

I would love to but I can’t skate. OK…let’s.”

The ice is blue and nice. Now the Fox is on the ice. She can dance on the ice very well. The Hares cannot dance but they like to skate. The Pig is not a good skater. On and on she falls down. But she wants to skate well. Then the Bear goes to the ice. He is big and clumsy. He can’t even stand on his skates. The Dog wants to help him and they fall down together.

The Bear doesn’t like it. He is not happy.

“Don’t worry. Be happy,” says the Dog.

Անծանոթ բառեր

Skating Rink- սահադաշտ

I’d love to- սիրով, շատ կուզենայի․․․

clumsy- թափթփված

even- նույնիսկ

stand-կանգնել

together-միասին

don’t worry-մի անհանգստացիր, մի մտահոգվիր

Լրացրու նախադասությունները համապատասխան բառերով /clumsy, like skate, happy, dance, swimmer/

My friend is a good swimmer.

The bear is very clumsy.

They like skate on the ice.

We are a happy family.

She can dance well.

Պատասխանիր հարցերին։

  1. Who /ով/ goes to the skating rink? A Fox, two Hares, a Dog, and a Pig want to go to the skating rink.
  2. Who can dance on the ice well? The Fox  can dance on the ice very well.
  3. Who can not skate well? The Pig can not skate well.
  4. Who can’t even stand on the skates?The Bear can’t even stand on the skates.
  5. Who helps the Bear? The dog helps the Bear.
  6. What does the Dog say the Bear?“Don’t worry. Be happy,” says the Dog.
Posted in Մայրենի

Հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության ևանկայունության  մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում:

Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Արտասովոր- Սովորականից դուրս

զգացմունք-Մարդու հոգեկան ուժերի՝ կարողությունների ու հատկությունների ամբողջությունը

ուժգնություն- Ուժգին թափ՝ ընթացք՝ գործողություն

տրտմած- տխուր

ունկնդիր-լսող

խորհել-մտածել

պապանձվել- Լռել, ձայն-ծպտուն չհանել

Դո՛ւրս գրիր հինգ գործողություն ցույց տվող բառ։

նվագել, կանգնել, լսել, պատկերացնել, պատմել։

Դո՛ւրս գրիր  -ություն վերջածանցով բառերը։ Ավելացրո՛ւ ևս հինգ բառ։

թարմություն, խորություն, մաքրություն, ցանկություն, ուժգնություն, անկայունություն, առավելություն, ուշադրություն, երջանկություն, առատություն, բերրիություն, բերկրություն, խաղաղություն։

Դո՛ւրս գրիր ա հոդակապով երեք բառ։Ավելացրո՛ւ ևս երեքը։

հյուրասենյակ, բարձրաձայն, մեծահասակ, ինքնաթիռ, ննջասենյակ, Ամանոր։

Դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբեր տասը բառ, ավելացրու ևս հինգը։

Աղջիկ, ամբողջ, երբեմն, անցորդները, մարդիկ, դադարել, սրբել, սուրբ, աղբյուր, այդպիսին, երգ, կարդալ, վարդ, բարձրանալ, իջնել։

 

Posted in Ձմեռային ճամբար, Ճամփորդություն, Մարզական

Ձմռանը Ջրվեժի արգելոցում

Այսօր մենք գնացինք Ջրվեժի արգելոց։ Ջրվեժի արգելոցում շատ ձյուն կար։ Իջանք ավտոբուսից, ձնագնդիկ խաղացինք, նկարվեցինք, սահնակներով սահեցինք: Իմ ձեռքերը սառել էին, ես գնացի ավտոբուս ու տաքացա։ Հետո դասարանցիներս էլ եկան ավտոբուս, որովհետև արդեն նախաճաշ էր։ Նախաճաշը վերջացրեցինք, նորից գնացինք ձնագնդիկ խաղալու։ Խաղացինք, հետո ավտոբուսով եկանք դպրոց։

IMG_6784IMG_6785