Posted in Մխիթար Սեբաստացու օրեր՝ նախագիծ

Մխիթար Սեբաստացու օրեր՝ Կրթահամալիրի տոն

Ո՞վ է Մխիթար Սեբաստացին (հավաքել տեղեկություններ Մ․ Սեբաստացու, նրա  կատարած գործունեության վերաբերյալ)։

Մխիթար Աբբահայրը՝ Սեբաստացին ծնվել է 1676 թվականի փետրվարի 7-ին՝ Սեբաստիա քաղաքում, երբ Հայաստանի մեծ մասը և ժողովուրդը դժվարին օրեր էր ապրում։ Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում։ 1690-ականներին նցնում է Էջմիածնի, ապա Սևանի և Կարինի Հնձուց վանքերը։ 1693 թվականին ուսման նպատակով Մխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թվականի մայիսի 17-ին օծվում որպես քահանա։ Մխիթար Սեբաստացին գնում է Կարմիր վանք, ուր սկսում է զբաղվել դպիրների կրթության գործով։ 1699 թվականին Կարմիր վանքում Մխիթարին շնորհվում է վարդապետի աստիճան։ Շուտով Մխիթարն ընդունում է կաթոլիկ դավանանքը, բայց և պահպանում իր ազգային առանձնահատկությունները։ 1701 թվականի սեպտեմեբրի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Մխիթարը և իր շուրջ համախմբված երիտասարդները Կ. Պոլսում հիմնում են Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը։Կ. Պոլսի ղեկավարությունը դիմում է ոստիկանության աջակցությանը՝ ձերբակալելու Հռոմի կաթոլիկ եկեղեցու համակիրներին։ Մխիթարը փախուստի է դիմում։ Պաշտպանություն է գտնում հիսուսյան հայրերի մոտ, ապա՝ Բերայի Կապուչին հայրերի միաբանությունում։ Մխիթարն ու մյուս միաբանները որոշում են տեղափոխվել Մորեա թերակղզի, որ գտնվում էր Վենետիկի իշխանության տակ։ Հետապնդումների հետևանքնով Մխիթարն իր աշակերտներով գաղտնի մեկնում է Հունաստանի Մորեայի (Պելոպոնես) շրջանի Մեթոն բերդաքաղաք։ 1706 թվականին Մխիթարը Վենետիկի կառավարության օգնությամբ Մեթոնում սկսում է եկեղեցու շինարարությունը։ 1714 թվականի դեկտեմբերի 3-ին թուրքերը պատերազմ են հայտարարում վենետիկցիներին։ Պատերազմի վտանգը ստիպում է Մխիթարին և միաբանների մեծ մասին լքել Մեթոնը և տեղափոխվել Վենետիկ։ Սենատը նոր օրենք էր ընդունել, որով արգելվում էր քաղաքում որևէ նոր կրոնական միաբանության կառուցել։ Այնուամենայնիվ, Սենատի նկատի է առնվում Մխիթարի խնդրանքը։ Սենատը Աբբահորն առաջարկում է քաղաքից դուրս միաբանության համար մի վայր ընտրել։ Մխիթարն ընտրում է Սուրբ Ղազար կղզին, որը պատկանում էր Մենդիկանտի միաբանությանը։ 1717 թվականի օգոստոսի 26-ին Սենատը, այնուամենայնիվ, Մխիթարյաններին մշտական բնակության իրավունքով շնորհում է Սուրբ Ղազար կղզին, ուր Մխիթարն ու իր միաբանները հաստատվում են սեպտեմբերի 8-ին՝ Միաբանության հիմնադրման տարեդարձի օրը։

Ներկայացնել Մխիթարյան Միաբանության գործունեությունը անցյալում և ներկայում։

Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն է։ Հիմնադրվել է 1717 թվականին սեպտեմբերի 8-ին, Վենետիկում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի և նրա առաջին աշակերտների հավատամքն էր. «ազգը չզոհել կրոնին և կրոնը՝ ազգությանը»։

Ինչպես դարձա սեբաստացի

Ես- Ես Գեղամն են։ Այսօր մայրիկիս հետ կզրուցենք, թե ինչպես ես դարձա սեբաստացի։ Մայրիկ, մեր ընտանիքում սեբաստացիներ ունենք։

Մայրիկ-Ոչ, Գեղամ ջան, մեր տանը սեբաստացիներ չկան։ Մենք սովորական դպրոցում ենք սովորել։

Ես- Իսկ ես ինչպես դարձա սեբաստացի։

Մայրիկ — Դու սովորական մանկապարտեզ ես հաճախել, չէիր սիրում մանկապարտեզը, հանդեսների փորձերը ու էլի մի շարք բաներ։ Մենք էլ մտածեցինք, եթե պարտեզը չես սիրում, ուրեմն սովորական դպրոցում էլ լավ չի լինի քեզ համար։ Ու դու հայտնվեցիր կրթահամալիրում։ Արդեն յոթերորդ տարին է այստեղ ես, այստեղ էլ կավարտես դպրոցդ։

Թողնել մեկնաբանություն