Posted in Գրականություն 7

Կարդում ենք Համո Սահյան

1. Կարդա’  Համո Սահյանի ստորև դրված բանաստեղծությունները և կատարի՛ր առաջադրանքները:

2. Ընտրիր այս բանաստեղծություններից որևէ մեկը, տեսագրիր կամ ձայնագրիր քո գեղեցիկ ասմունքը:

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1. Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

2. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

Օրվա իմ սիրած պահը մայրամուտն է: Ինձ շատ է դուր գալիս մայրամուտի վառ և գեղեցիկ գույները, երբ նայում եմ մայրամուտին կարծես գեղեցիկ արևը հավասարվում է հորիզոնին: Մայրամուտին արևը արդեն մայր է մտնում: Սիրում եմ վայելել այդ գեղեղիկ մայրամուտը: Դա ուղղակկի հիասքանչ տեսարան է։

Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

1.Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Երկնչալ-վախենալ

Աառսուռ-դող

2. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):

Մշուշը և սարսուռը:

3. Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…

Ժայռից մասուր է կաթում-Քանի որ ուշ աշուն էր, ծաղկել էին բոլոր մասրենիները և գեղեցկացրել լեռները: Բերքն այնքան առատ էր , որ կարծես ժայռից մասուր կաթում:

4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

Ժայռից մասուր է կաթում, կարմիր սարսուռ է կաթում:

Առուն մասուր է տանում, կարմիր սարսուռ է տանում:

Առուն բարի է այնպես,հասկանալի է այնպես:

Առուն մասուր է տանում, կարմիր սարսուռ է տանում: Եվ այլն….

5. Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:

Պատկերավորման միջոցներն են՝ նկարագրությունը, մակդիրը, համառոտագրությունը:

 Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

1. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին՝ իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

Կապույտ երկինք, կանաչ խոտ, ճերմակ շուշան , կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խոր ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, բարի արև, սիրով լի մարդիկ, դու հասկանալի:

2. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Ամպրոպից հետոն և ավելին: Սրանք ասում են , որ ամպրոպի ժամանակ ամեն բան մռայլ է լինում և պակասում: Ամրոպի ավարտից հետո՝ ամեն բան փոխվում է, դառնալով ավելի լավը:

3. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

(Ամպրոպի ժամանակ մարդիկ մռայլ են լինում, իսկ երբ արևն է բարձրանում բոլորն ավելի սիրով են դառնում)

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

(Ամպրոպի ժամանակ ամեն բան խռնվում է, իսկ ամպրոպից հետո կարգավորվում և առավել հասկանալի դառնում)

Թողնել մեկնաբանություն