Posted in Հեռավար ուսուցում

Տանը մեկ շաբաթ

Տանը մեկ շաբաթ էլ մնացի։

+Ինձ շատ դուր եկավ, երբ մենք էինք գրում մեր պլանը։

+Առցանց դասերի եմ մասնակցել։

+Առցանց դասերն եմ արել։

+Ֆլեշմոբերի եմ մասնակցել։Զնկլիկ,  Տեխնոլոգիայի ֆլեշմոբ

+Ինձ շատ դուր եկավ, որ քույրիկիս հետ ազգային խաղեր խաղացինք,մյուս շաբաթ էլ ենք անելու։ Ազգային խաղեր

+Կարդացել եմ գիրք։Կարդում եմ

+Ամեն օր նկարում եմ։

+Տանը ամեն օր ինքնագլորս եմ քշում։

+Ես միշտ սեղանի խաղեր եմ խաղում։ Դասերիցս շատ եմ սիրում։Խաղում եմ սեղանի խաղ

+Առցանց թատրոններ եմ դիտում։ Կապույտ աղվեսը

 

-Ինձ դուր չի գալիս ,որ միշտ տանն եմ ու դպրոց չեմ գնում։

-Մեկ-մեկ չեմ ուզում առցանց դասերն անել։ Դժվար է, որ միայն ձայն եմ լսում։ Անցած շաբաթ ավելի լավ էր , որ նամակով ուղարկում էինք կատարած դասերն ու ձայնագրությունները։

-Ավելի շատ էի ուզում գիրք կարդալ, բայց չեմ հասցրել։

-Ուզում էի մայրիկիս հետ պարապել, բայց չեմ հասցրել։

-Զատկական տեսանյութերից չեմ հասցրել անել, բայց մյուս շաբաթ անպայման կնկարեմ։