Posted in Հեռավար ուսուցում, Անհատական պլան

Ամփոփում՝ 20-23 ապրիլի

Այս շաբաթ ամեն ինչ հասցրել եմ։ Շատ լավ շաբաթ էր։ Պատրաստել եմ  «Մեդիահմտությունների» ու «Բլոգավարության» տեսանյութերը։ Ես ավելի լավը դարձրի բլոգս։ Բացեցի «Իմ գրադարան» հղումը։ Առցանց ընտանեկան ներկայացում բեմադրեցինք։ Մենք թատրոնը խաղացինք, իսկ դասընկերներս դիտեցին առցանց «Ագռավն ու աղվեսը»։ Փոխել էինք առակը, այսպես ավելի լավ էր։ Մի օր էլ ես, մայրիկս ու քույրիկս Գնդիկ-բոքոնիկը հեքիաթի ստվարաթղթից տիկնիկներին կարգի բերեցինք, իսկ հետո ես բեմադրեցի «перепутанница»։ Ես ու քույրիկս այս շաբաթ էլ խաղացինք «ազգային խաղ»։ Իմ կարդացածներիցս ձայնագրել եմ Եզոպոսի «Տռզած աղվեսը»։ Շատ էի հավանել։ Բոլոր դասերս արել եմ։

Այս շաբաթվա վերջը ուրիշ էր։ Հինգշաբթի երեկոյան իննին պատուհանին հեռախոսի լույսեր էինք միացրել, Ծիծեռնակաբերդի լույսին էինք նայում։ Ապրիլի 24-ին էլ համերգ մի քիչ նայեցի, մեր անուններն էի փնտրում, մի քիչ էլ դրսի լույսին նայեցի, մեր տանից երևում էր։234201FD-788F-4E42-9D9A-5CA67ACCBF85