Posted in Հայրենագիտություն

Զրույցներ իմ բնակավայրի մասին

Տաթևի վանք

Իմ տատիկն ու պապիկը ապրում են Տաթև գյուղում, այնտեղ գտնվում է Տաթևի վանքը։ Այսօր կպատմեմ Տաթևի վանքի անվան մասին։

Տաթևի վանքի անվան հետ կապված կա երկու տարբերակ։ Դրանցից մեկի համաձայն, «Տաթև» անունը ծագում է հայերեն «տա թև» արտահայտությունից։

Կառուցումն ավարտելուց հետո, քարագործ Վարպետը, դիմելով ցածրում գտնվող բանվորներին, երկու տաշեղ է պահանջում։ Ստանալով տաշեղները վարպետը համբուրում է դրանք և ասում՝ «Հոգին սուրբ տա թև»։ Խոսքը բերանին, նրա ուսերին թևեր են բուսնում։ Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ։ Բանվորներն առանց վարպետի չեն կարողանում հանել վանքի փայտյա սկալաները։ Ժամանակ անց, լսելով, որ նա Պոլսում է գտնվում, վանքի շրջակայքի բնակիչները մարդ են ուղարկում վարպետի մոտ և խնդրում, որ նա գա հանի վանքի սկալաները։ Սակայն վարպետը չի վերադառնում։ Միայն հայտնում է հանելու եղանակը։ Վարպետի ասած խոսքից «Հոգին սուրբ տա թև» վանքը կոչվում է Տաթև։

Երկորրդ տարբերակի համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։ Նա այս վայրերում տանջամահ է եղել, իսկ 4-րդ դարում իր գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի, որն օծել է սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Բերդի պարիսպների ետևում պահպանվել են եկեղեցու ավերակները, որոնք հեռու չեն Տաթևի վանքին։

Ավանդություն
Լենկ Թեմուրը կամեցել է հիմնահատակ կործանել Տաթևի վանքը և արմատախիլ անել նրա մոտ գտնվող շարժական Գավազան սյունը։ Դրա համար նա հրամայել է իր հրոսակներին լծել զույգ գոմեշ, գութանի շղթայով կապել սյունը և ձգել։ Հենց որ գոմեշները սկսում են ձգել, շղթան կտրվում է և նրանք տապալվում են ձորը։ Տեսնելով այդ՝ Լենկ Թեմուրը հեռանում է Տաթևից։

Գալով Տաթև՝ Լենկ-Թեմուրը կարգադրում է փայտ դիզել վանքի մեջ և այրել։ Կրակը ընկնում է նաև զանգակատունը և փչացնում զանգերը։ Դրանից հետո վանքի զանգերի ձայնը խզվում է։

Արամազդ լեռնագագաթ (Գյազբել սար)

Իմ պապիկի տան պատշգամբից երևվում է Արամազդը։ Արամազդ լեռնագագաթը (3399մ) Սյունիքի մարզում է, Բարգուշատի լեռների ամենաբարձր գագաթն է։ Ամենաբարձր տեղում մի ճեղքվածք կա, ուր ապրում են երկնքի փերիները: Երբ սարերը թխպում են (ամպամած են), նրանք դուրս են տալիս իրար հետ կռվում մի տղայի համար. ով հաղթում է մեկ տարով դառնում է տղայի կինը: Երկնքի որոտը փերիների թրերի ձայն է, կայծակն էլ նրանց թուրը: