Posted in Բնագիտություն

Մթնոլորտի տաքացումը

 Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին:

Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է: Ե­թե տանը կամ դասարանում շոշափեք պատուհանից ներս ընկած ճառա­գայթների տակ գտնվող առարկաները` նստարանը, աթոռը, սեղանը, պա­յուսակը և այլն, ապա կզգաք, որ դրանք տաք են: Սակայն պատուհանի ա­պակին, որով անցնում են ճառագայթները, նույն պահին սառն է:

Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: Օրինակ՝ եթե ծովի մակարդակին օդի ջերմաստիճանը +24 0C է, ապա ծովափին գտնվող 2 կմ բարձրութլամբ լեռան գագաթին նույն պահին կլինի +14 0C (24 0C — 2 ■ 5 0C = 14 0C):

Օդի ջերմաստիճանի չափումը: Օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը չափում են ստվերում՝ ջերմաչափով, որը տեղադրված է փայտից պատրաստված հատուկ տնակում: Տնակը տեղադրում են գետնից 2 մ բարձրության վրա, որպեսզի Երկրի մակերևույթին գտնվող առարկաների ջերմությունը չազդի ջերմաչափի ցուցմունքի վրա:
Օդի ջերմաստիճանը չափում են օրական 8 անգամ՝ 3 ժամը մեկ:

Օդի օրական միջին ջերմաստիճանը հաշ­վում են հետեյալ կերպ: Ենթադրենք՝ օրվա ըն­թացքում կատարված 8 չափումից ստացվել են հետեյալ արդյունքները՝ 00, -20, -40, +10, +40, +100, +50, +20C: Այս չափումներից առանձին-առանձին հաշվում ենք դրական ջերմաս­տիճանների գումարը՝ +22 0C, և բացասական ջերմաստիճանների գումարը՝ -6 0C, այնուհետե (22 — 6) տարբերությունը բաժանում չափումների թվին՝ 8-ի՝ (22 — 6) : 8 = +20C: Այսպիսով՝ այդ օրն օդի միջին ջերմաստիճանը +2 0C է:

Նույն ձևով հաշվում են ամսական և տարեկան միջին ջերմաստիճան­ները:

Օրվա ընթացքում օդի ամենացածր ջերմաստիճանն անամպ օրերին դիտվում է վաղ առավոտյան՝ արևածագից առաջ, իսկ ամենաբարձրը՝ կե­սօրից 2-3 ժամ հետո:

Մայրամուտից հետո Երկրի մակերևույթը, ամբողջ գիշեր ջերմություն չստանալով, սառում է: Արևածագից սկսած՝ օդը նորից տաքանում է, և ժամը 14-15-ին դիտվում է օդի ամենաբարձր ջերմաստիճանը: Պատճառն այն է, որ սկզբից տաքանում է Երկրի մակերևույթը, ինչից հետո նոր միայն՝ ջերմությունն աստիճանաբար հա­ղորդվում է մթնոլորտին, որը 2-3 ժամ ուշացու­մով է տաքանում:

Ջերմության, բաշխումը Երկրի վրա: Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:

Երկրագնդի ցածր լայնություններում, մաս­նավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն րնկնում են հիմնակա­նում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:

Դեպի բարձր լայնություններն Արեգակի ճառագայթների կազմած անկունր Երկրի մակերևույթի հետ աստիճանաբար փոքրանում է, իսկ բևեռներում գրեթե շոշափում է: Ուստի այս լայնություններն Արեգակից ա­վելի քիչ ջերմություն են ստանում, և ցուրտ է լինում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքասում Արեգակի ճառագայթներից: Օդը թափանցիկ է։ Ճառագայթները ներթափանցում են օդի միջով տաքացնում են գետինը։ Գետինն էլ տաքացնում է օդը։
  2. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը: Ծովի մակերևույթից հաշված ամեն կիլոմետր բարձրանալիս 5-6 աստիճան նվազում է։
  3. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից: Որովհետև արևի ճառագայթները ընկնում են տարբեր անկյան վրա։ Հասարակածում միշտ տաք է, որովհետև արևի ճառագայթները ուղիղ են ընկնում։
  4. Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ: +10
Posted in Մաթեմատիկա

Կոտորակների բազմապատկում

  1. Գումարը գրի՛ առեք արտադրյալի տեսքով.
    • 1/5 + 1/5 + 1/5 + 1/5=4×1/5=4/5
    • 2/3 + 2/3 + 2/3 + 2/3 + 2/3=5×2/3=10/3
    • 4/3 + 4/3 + 4/3 + 4/3=4×4/3=16/3
    • 7/2 + 7/2 + 7/2=3×7/2=21/2
  2. Արտադրյալը գրի՛ առեք գումարի տեսքով.
    • 5 . ½=1/2+1/2+1/2+1/2+1/2=5/2
    • 3 . 5/2=5/2+5/2+5/2=15/2
    • 4 . 6/7=6/7+6/7+6/7+6/7=24/7
    • 2/5 . 2=2/5+2/5=4/5
    • 4/9 . 5=4/9+4/9+4/9+4/9+4/9=20/9
    • 2/3 . 7=2/3+2/3+2/3+2/3+2/3+2/3+2/3=14/3
  3. Կատարե՛ք բազմապատկում.
    • 3/7 . 5/2=15/14
    • 8/3 . 9/4=72/12
    • 5/9 . 7/4=35/36
    • 6/7 . 3/8=18/56
    • 2/9 . 6/17=12/153
    • 10/7 . 3/8=30/56
    • 4/5 . 21/16=84/80
    • 15/4 . 5/3=75/12
    • 12/17. 31/27=372/459
    • 56/59 . 13/8=728/472
    • 25/23 . 69/70=1725/1610
    • 44/37 . 111/11=4884/407
  4. Կատարե՛ք գործողությունները
    • 5/2 . 7/8 + ¾ . 9/5=35/16+27/20=175/80+108/80=283/80
    • 3/8 . 5/6 + 17/6 . 9/10=15/48+153/60=75/240+612/240=687/240
    • 11/2 . 13/12 + 5/24 . 3/2=143/24+15/48=286/48+15/48=301/48
    • 81/16 . 8/5 -3/20 . 11/4=648/80-33/80=615/80
    • 35/4 . 79/15 – 21/3 . 5/4=2765/60-105/12=2765/60-525/60=2240/60
    • 13/4 . 68/7 – 97/49 . 9/8=884/28-873/392=12376/392-873/392=11503/392
  5. Ուղղանկյան լայնությունը 5/2 սմ է, իսկ երկարությունը լայնությունից 7 անգամ մեծ է: Գտե՛ք ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:

P=2x(5/2+35/2)=80/2

S=5/2×35/2=175/4 սմ 2

6. Թիվը ներկայացրե՛ք երկու սովորական կոտորակների արտադրյալի տեսքով:

12/85=6/17×2/5

1/16=1/8×1/2

72/35=8/5×9/7

8/9=4/1×2/9

24/75=6/5×4/15

32/65=8/5×4/13

7. Կատարե՛ք գործողությունները:

2/5 . (1/2 + 3/4 + 1/8)=2/5×11/8=22/40

3/7 . 2/4 + 5/2 . 3/14=6/28+15/28=21/28

7/3 . 9/4 + 9/4 . 5/12=63/12+45/48=252/48+45/48=297/48

7/12 . 12/7 – 11/17 . 17/11=84/84-187/187=

8. Կրճատե՛ք կոտորակները

72/60=6/5

44/99=4/9

30/12=5/2

84/66=14/11

132/81=44/27

169/26=13/2

9. Գտե՛ք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա բարձրությունը 8 սմ է, իսկ հիմքը քառակուսի է, որի կողմը երկու անգամ փոքր է ուղղանկյունանիստի բարձրությունից:

V=4x4x8=128սմ3

10. Կոտորակները բերե՛ք ընդհանուր հայտարարի.

6/21, 23/14 և 8/49

4/121, 3/88 և 5/11

71/64, 5/80 և 32/72

13/36, 15/54 և 3/18

11. Մի ծորակը ավազանը լցնում է 7 ժամում, իսկ մյուսը՝ 5 ժամում: Ավազանի ո՞ր մասը կլցվի 1 ժամում, եթե երկու ծորակներն էլ բացվեն: 12/35

1)1/7+1/5=5/35+7/35=12/35