Posted in Մաթեմատիկա

Խառը թվեր

Թվերի գումարը գրի առեք խառը թվի տեսքով

2 + 6/7=2ամբողջ 6/7

5 + ¼=5ամբողջ 1/4

9 + 2/5=9ամբողջ 2/5

1 + 8/9=1 ամբողջ 8/9

15 + 11/12=15 ամբողջ 11/12

104 + 3/7=104ամբողջ 3/7

Խառը թիվը ներկայացրե՛ք բնական թվի և կանոնավոր կոտորակի տեսքով

3 ամբողջ 4/5=3+4/5

21 ամբողջ ½=21+1/2

8 ամբողջ 11/12

32 ամբողջ ¾=32+3/4

1 ամբողջ 103/125=1+103/125

200 ամբողջ 344/625=200+344/625

Խառը թիվը ներկայացրե՛ք անկանոն կոտորակի տեսքով.

18 ամբողջ 3/7=(7×18+3)/7=(126+3)/7=129/7

2 ամբողջ 1/3=(3×2+1)/3=(6+1)/3=7/3

7 ամբողջ 5/9=(9×7+5)/9=(63+5)/9=68/9

25 ամբողջ ¾=(4×25+3)/4=(100+3)/4=103/4

Անկանոն կոտորակը վերածե՛ք խառը թվի

375/18=20 ամբ․ 15/18

19/2=9 ամբ․ 1/2

49/3=16 ամբ. 1/3

219/5=43ամբ. 4/5

34/7=4ամբ. 6/7

881/18=48 ամբ. 17/18

600/13=46ամբ. 2/13

25/4=6ամբ. 1/4

Համեմատե՛ք թվերը՝ ներկայացնելով խառը թվի և անկանոն կոտորակի տեսքով.

3 ամբողջ 2/5 > 2 ամբողջ ½

4 ամբողջ ¼ < 4 ամբողջ ¾

7 ամբողջ 11/12 < 8 ամբողջ 11/12

5 ամբողջ 19/20 > 5 ամբողջ 18/19

Խառը թվերը վերածելով անկանոն կոտորակների՝ կատարե՛ք գումարում.

2 ամբողջ 3/5 + 2/5=13.5+2/5=15/5

7 ամբողջ 4/9 + 5/9=67/9+5/9=72/9

¼ + 3 ամբողջ 5/16=1/4+53/16=4/16+53/16=57/16

5/6 + 4 ամբողջ 7/18=5/6+79/18=15/18+79/18=94/16

Ուղղանկյան լայնությունը 2 սմ է, իսկ երկարությունը՝ 3/5 սմ-ով ավելի: Որքա՞ն է ուղղանկյան պարագիծը:

2+2+2ամբողջ3/5+2ամբողջ3/5=8ամբողջ6/5

Posted in Մայրենի

Լեզվական աշխատանք 196, 197, 198, 199, 206

196.

Այգում մի մարդ բահով գործ էր անում։

197.

Հիանում էր երգով։

198.

Ամեն առավոտ դպրոց եմ գնում։

Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին։

Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից։

Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք։

Ես ու քույրս սովորում ենք դպրոցում։

199.

Պառկել ծովափին, պառկել մահճակալին, պառկել անդունդի եզրին, պառկել գետի ափին, պառկել անտառի բացատում, պառկել անկողնում, պառկել հիվանդանոցում։

Ավելացավ ին, ում մասնիկները։

206.

Թեյ խմել անտառում։

Փայտ կտրած գալիս եմ անտառից։

Անտառը շատ սիրուն է։

Ես շատ եմ սիրում անտառ։

Երեկ մի մեքենա մոտեցավ անտառին։

Քայլում ենք անտառով։

Մենք հասանք անտառի ծայրին։

Posted in Բնագիտություն

Քամի․ առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը

Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:

Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին:

Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը:

տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

Մուսսոնները իրենց ուղղությունը փոխում են տարին երկու անգամ։

Պասսատները արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությ ունը երբեք չեն փոխում:

Օրական երկու անգամ փոխում են իրենց ուղղությունը բրիզները և լեռնահովտային քամիները։

Իրենց ուղղությունը երբեք չեն փոխում պասսատները։

Posted in Բնագիտություն

ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարեոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն: Անհիշելի ժամանակներից մարդր կարողացել է զանազան մի­ջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզ­ների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:

Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:

Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հա­րավային քամի:

Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:

Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժր չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժր 0 բալ է, իսկ եթե քամու ուժր 12 բալ է, ապա փոթորիկ է, որի րնթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:

Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:

Քամու ուժի օգտագործումը: Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:

Քամու ուժի օգտագործման առա­ջին՝ պարզագույն միջոցր եղել է առագաստը, որի օգնությամբ մարդր հազա­րամյակներ շարունակ օվկիանոսում փո­խադրել է բեռներ ու մարդկանց:

Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատ­րաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:

Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:

Ժամանակակից հողմաէլեկտրակայաններն աշխատում են քամու ցանկացած ուղղության և ուժգնության պայմաններում:

Երկրագնդի վրա քամու էներգիան համարվում է անսպառ: Ուստի հող­մաէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը հա­մաշխարհային էներգետիկայի հեռանկարային ճյուղերից մեկն է:

Բացի այդ՝ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը և ավելի էժան ու արագ են կառուցվում:

Այսօր աշխարհի շատ երկրներում կան կառուցված բազմաթիվ հողմաէլեկտրակայաններ: Դրանք լայն տարածում ունեն հատկապես եվրո­պական երկրներում և ԱՍՆ-ում: Հայաստանում նույնպես կառուցվել են հողմաէլեկտրակայաններ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին: Քամու բնութագրիչներն են քամու ուղղությունը, արագությունը և ուժը։
  2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը: Քամու ուղղությունը որոշում են հողմացույց կոչվող սարքով։ Հողմացույցի սլաքը, որ կողմը շրջված է ուրեմն քամին փչում է այդ կողմից։
  3. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում: Քամու ուժը կախված է իր արագությունից։ Քամու ուժր չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ:
  4. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը: Քամու արագությունը չափում են հողմաչափ կոչվող սարքով։ Միավորը բալն է։
  5. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը: Քամու ուժը օգտագործում են արագաստանավերով նավարկելու, հնում հողմաղացներ աշխատեցնելու ու հիմա հողմաէլեկտրակայաններ աշխատեցնելու համար։